Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ առաջնագծի զինվորներին. «Դուք ձեր գործողությամբ ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք»

Դեկտեմբեր 27,2016 16:36

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը և Կարեն Բոթոյանը, դեկտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն և հանդիպել է առաջնագծի զինվորներին և սպաներին:

ՀՀ Աժ պատվիրակության անդամները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ զինվորական կարգապահությունը և մարտունակությունը շատ բարձր մակարդակի վրա են, իսկ հայ զինվորի ոգին՝ անպարտելի: Զինվորների և սպաների հետ հանդիպման ընթացքում ՀՀ Աժ փոխնախագահը նշեց.

sharmazanov-2

«Հարգելի եղբայրներ՝զինվորներ և սպաներ, ավարտվում է 2016 թվականը , որը լի էր մարտահրավերներով և առաջին հերթին այդ մարտահրավերները զգացվեցին այստեղ՝առաջնագծում: Ապրիլին նենգ հակառակորդը ձեռնարկեց ահաբեկչական գործողություն ընդդեմ Արցախի Հանրապետության և առաջինը դուք արիաբար ընդունեցիք այդ մարտահրավերը՝ ապացուցելով, որ հայոց հաղթական ոգին անպարտելի է: Այսօր ուզում եմ փառք ու պատիվ տալ մեր հերոսացած զինվորներին, ովքեր Վարդան Մամիկոնյանի օրինակով հռչակեցին, որ մահ իմացյալ՝ անմահություն է: Դուք ձեր գործողությամբ ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք: Այսօր առավել քան երբևէ մենք պետք է լինենք միասնական ու հասկանանք , որ Արցախի խնդիրը դա ողջ հայության խնդիրն է, ինչպես նաև գիտակցենք , որ հայոց բանակն է անկախ պետականության, խաղաղության և անվտանգության երաշխիքը: Ձեր հերոսական կեցվածքը պետք է օրինակ լինի բոլորիս երեխաների համար»:

sharmazanov-3
Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031