Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակվում է փաթեթ՝ անբարեխիղճ բժիշկների լիցենզիան կասեցնելու համար (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 16:27

Օրերս Կապանի բժշկական կենտրոնում ծննդկանի եւ նորածնի մահվան դեպք է գրանցվել: Հարուցվել է քրեական գործ:

Այսօր Aravot.am-ն առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարը նախկինի պես այն կարծիքին է, որ 1-2 մահվան դեպքով չի զբաղվում, պարզ է, որ իրավապահ մարմիններն էլ պետք է զբաղվեն, բայց արդյոք նախարարությունը չի՞ պատրաստվում վերահսկել բուժծառայությունների որակը: Հիշեցնենք, նախարարն ասել էր՝ «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները»:

Պարոն Ալթունյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Իհարկե, նախարարությունն ամեն դեպքից հետո իր քայլերն անում էր, եւ անում է, եւ կշարունակի անել: Բայց, որպեսզի կանխենք դեպքերը, մենք որոշեցինք գնալ մի քիչ այլ ճանապարհով եւ Սյունիքի ցավալի դեպքից հետո հրահանգեցինք, գլխավոր մասնագետին կիսամյակի ընթացքում զրույցներ, թրեյնինգներ եւ ատեստավորում ունենալ երկրում գործող մանկաբարձ-գինեկոլոգների հետ: 900-ից ավելի մասնագետներ անցնելու են թեսթավորում, հարցազրույցներ գլխավոր մասնագետի հետ, որից հետո գլխավոր մասնագետն իր երաշխիքը կտա  իրենց աշխատանքի համար: Ցավոք, այս նախարարությունը չունի լծակներ՝ կանխելու նրանց գործունեությունը, այն մասնագետների, որոնք չանցնեն այդ թեսթավորումը, բայց համապատասխան փոփոխությունների փաթեթ եւս նախարարությունում մշակվում են, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա ոչ պատշաճ բժշկական ծառայություն մատուցող բժիշկների լիցենզիան կասեցնի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031