Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգանակված շուրջ 4 ու կես միլիոն դրամը բաշխվելու է առաջին խմբի հաշմանդամ 17 զինծառայողի

Դեկտեմբեր 27,2016 16:07

«Նվիրում» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամներն Ամանորին ընդառաջ այցելում են 2014-2016 թթ. մարտական գործողությունների և մարտական հերթապահության ժամանակ վիրավորված՝ առաջին խմբի հաշմանդամ զինծառայողներին և նրանց ընտանիքներին:

«Նվիրում» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, նպատակը՝ մարտական գործողությունների, մարտական հերթապահության ժամանակ և մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողների և կամավորականների ընտանիքներին, ինչպես նաև վիրավորված և վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելն ու սատարելն է:

2

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները որոշել են հանգանակված շուրջ 4 ու կես միլիոն դրամը բաշխել առաջին խմբի հաշմանդամ 17 զինծառայողի:
«Նվիրում» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը կարևորելով հիմնադրամի անհրաժեշտությունը ընդգծեց, որ «գաղափարի շուրջ համախմբվել են հասարակական խորհրդի անդամներ, մտավորականներ, հասարակական գործիչներ. նպատակը՝ մեր զինվորի կողքին, նրա ընտանիքի կողքին կանգնելն է, նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելը, կարծում եմ, դա բոլորիս պարտքն է»:
Հիմնադրամի կարգախոսն է ՝ «Նվիրում՝ նվիրյալներին…»:

 

«Նվիրում» բարեգործական հիմնադրամի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031