Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարի համար կապ չունի հորատանցքերը Հովիկ Աբրահամյանի եղբորն են, թե` մեկ ուրիշի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 15:04

Զվարճանքի օբյեկտներում, մեծահարուստների առանձնատներում այսօր պահվող կենդանիների մասին բնապահպանության նախարարությունը շատ է մտահոգվում: Այսօր այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` պատասխանելով հարցին, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Պարոն Մինասյանն ասաց, որ կառավարություն են ներկայացրել որոշման նախագիծ, որով կթույլատրվի այդ կենդանիների նկատմամբ ընթացիկ վերահսկողություն սահմանել եւ նրանց տեղափոխել համապատասխան վայրեր: Բացի այդ, այն անձանց նկատմամբ, որոնք ուզում են ստանձնել վայրի կենդանու, այսպես ասած, խնամակալությունը, պահանջներ են առաջադրվելու` պահպանել պահանջվող չափորոշիչները: Նախարարությունն էլ պետք է կարողանա մոնիտորինգի ենթարկել` տեսնելու, թե իսկապես այդ անձինք պահպանում են ստանձնած պարտավորությունները:

Մանրամասները` տեսանյութում

Արծվիկ Մինասյանն ասաց, որ կենդանիների ներկրման, արտահանման մասով մեր երկիրը Եվրամիության, ԵՏՄ-ի օրենսդրությունների համեմատությամբ ավելի մեղմ ռեժիմ ունի, եւ այդ ռեժիմը պետք է փոխվի ու համապատասխանեցվի միջազգային կանոններին: Ըստ բնապահպանության նախարարի, կենդանիների նույնականացում մեզ մոտ հնարավոր չի կատարել` այդ կանոնակարգերի բացակայության պատճառով:

«Ցանկացած վայրի կենդանի, որը բերվում է Հայաստան, պետք է ունենա ծագման համապատասխան փաստաթուղթ, սակայն մենք չունենք այս կենդանու նույնականացման կանոններ: Օրինակ` մեկը բերել է թուղթ, որտեղ գրված է` Շիմպանզե կապիկ այս ինչ տարիքի, բայց արդյոք բերված կամ արտահանված կապիկը նո՞ւյնն է, թե չէ: Այստեղ նույնականացման խնդիր մենք ունենք»:

Հարցին, թե նախկին նախարարի օրոք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող հորատանցքերում ջրային ծավալները խախտվում էին, նորմայից շատ էին ջուր բաց թողնում, ուսումնասիրություն կատարե՞լ եք այդ հորատանցքերում եւ ինչ վիճակում են դրանք ներկայումս գտնվում, արդյոք խախտում կա, չկա, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հորատանցքերի մասով վարչապետի հանձնարարականը կա եւ նախարարությունը լայնամասշտաբ իրականացնում է այդ աշխատանքները.
«Անկախ այն բանից, թե դրանք ում են պատկանում եւ դրանց հետեւում ով է կանգնած, մեզ համար սկզբունքային երկու հարց կա. մեկը` արդյոք հորատանցքը, որը շահագործվում է, օրինական է թե` ոչ եւ արդյոք այն բավարարում է արդյունավետության այն չափանիշներին, որոնք դրված են կառավարման պլանում»:

Նախարարի խոսքի շարունակությունը` տեսանյութում

Անդրադառնալով Ամուլսարի շահագործման շուրջ առաջացած մտահոգություններին, պարոն Մինասյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը չի խոչընդոտի ոչ տուրիզմին, ոչ էլ Ջերմուկի շրջակայքում ստեղծվող ազգային պարկի գոյությանը:
Ըստ նրա, նախարարությունը նպատակ ունի բնապահպանական ապահովագրություն ներդնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mher says:

    3 րոպե տևողությամբ տեսանյութն 3 մասի էք բաժանել ինչի համար?որ մարդկանց մի 3 րոպե տեսանյութի համար 3 անգամ գովազդ ցույց տաք?ամոթ է արդեն լուրեր կարդալն էլ է տհաճ դարնում էդքան գովազդներից

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031