Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ամփոփել է գերատեսչության 2016 թվականի գործունեության արդյունքները

Դեկտեմբեր 27,2016 13:40

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսում ամփոփել է իր կողմից ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները: Իր խոսքի սկզբում շնորհակալություն հայտնելով ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին տարվա հիմնական արդյունքներն ապահովելու համար` Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ե 2016թ. հիմնական ցուցանիշները: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները և երկու գերակա խնդիրները իրականացվել են սահմանված ժամկետներում: Հիմնական ցուցանիշները հիշատակելուց հետո Բնապահպանության նախարարը շեշտել է, որ աշխատանքներ են տարվել ոլորտի խնդիրներն ախտորոշելու համար, որոնց լուծումները կտրվեն 2017 թվականին: «Դրանք են, համակարգային կոռուպցիոն ռիսկերը, ոլորտի օրենսդրության իրավակիրակումը բավարար չէ, բացակայում են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման էկոհամակարգային մոտեցումները:

Բնական կապիտալի և էկոհամակարգային ծառայությունների, տնտեսական արժեքային գնահատման համակարգը բացակայում է, չկա շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միասնական պետական մոնիթորինգի, տեղեկատվական կառավարման համակարգ, ցածր հասցեականություն ունի բնօգտագործման և բնապահպանական վճարներից գոյացած գումարները, ձևավորված չէ բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգ, բնապահպանական պետական վերահսկողության արդյունավետությունը խիստ ցածր է, ջրավազանային կառավարումն իրականացվում է ցածր արդյունավետությամբ, ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ցածր մակարդակի վրա է և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերն անարդյունավետ են»-շեշտել է Արծվիկ Մինասյանը և հավելել, որ արդյունքում պայմաններ չեն ստեղծվել, որպեսզի քաղաքացիները սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքը` առողջ, անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը իրագործեն:

Ըստ նախարարի, բնական ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումն չի նպաստում տնտեսության աճին և քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Ստեղծված պայմաններում ՀՀ բնապահպանության նախարարության ոլորտի տեսլականն է` բնական ռեսուրսներ գերշահագործումից և շրջակա միջավայրի աղտոտումից անցում կատարել դեպի էկոլոգիապես մաքուր աշխատատեղերի ստեղծումը, իրական կայուն տնտեսական աճի ապահովում, շրջակա միջավայրի աղտոտման, ռեսուրսների աղքատացման և դեգրադացիայի կանխարգելում: Այս նպատակով պետք է կատարվեն օրենսդրական փոփոխություններ, կանաչ տնտեսության ներդնման հայեցակարգի մշակում և ներդնում, միասնական կառավարման համակարգի ձևավորումը, այդ թվում, նախարարության կողմից տրամադրվող ծառայությունների ընթացակարգերի պարզեցումը, թափանցիկության բարձրացում, բնապահպանության ոլորտում թույլտվությունների և լիցենզիաների մեկ պատուհանի սկզբունքով և էլեկտրոնային եղանակով տրամադրելու սկզբունքի կիրառում: Բնապահպանական վերահսկողության ուժեղացման նպատակով , նախատեսվում է միասնական տեսչական մարմնի ստեղծումը:

Բնապահպանության նախարարն պատասխանել է լրագրողների հարցերին:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031