Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատում է 2-րդ եւ 3-րդ նախագահներին, բայց կոչ անում նեցուկ լինել Արցախի հանձնմանը». Վահան Բադասյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 13:29

«Արցախի հարցը ոչ թե բարդ է, որովհետեւ մենք մնացել ենք մենակ հզոր տերությունների դեմ, այլ հարցը բարդացնում է մեր քաղաքական վերնախավը՝ իր թալանը եւ կոռուպցիան ծածկելու համար»,-այսօր «Արցախ. հաղթական այլընտրանք» խորհրդաժողովի ժամանակ ասաց Արցախի նախկին պատգամավոր, ռազմական գործիչ Վահան Բադասյանը:

Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի  ելույթին՝ նա կարծիք հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահն այդ ելույթով ասաց ամենը՝ ապացուցելու համար՝ «չէ՞ որ ես դա միշտ ասում էի»:

«Որքան էլ նա կոշտ քննադատում է 2-րդ եւ 3-րդ նախագահներին՝ որպես երկիրը թալանելու գործընթացի մեջ աչքի ընկածների, միեւնույնն է՝ նա կոչ է անում նեցուկ լինել Արցախի հանձնմանը, տարածքների զիջման հարցին՝ այդ կերպ վախեցնելով սեփական ժողովրդին: Հաղթող երկիրը իր ժողովրդին պատերազմով է վախեցնում: Սա դավաճանի կեցվածք է, անճար եւ վախկոտ մարդու վարքի դրսեւորում»,-նշեց Վահան Բադասյանը:

Նրա խոսքով՝ Արցախը ներկայիս սահմաններով պահելու հնարավորություն կա. «Մենք մեր իրավունքները պետք է տարածենք մեր պատմական սահմանների վրա: Աշխարհը կհասկանա մեզ: Գերտերությունները մեզ չեն պարտադրում հող հանձնել, հակառակը՝ հորդորում են պահել այդ տարածքները: Տպավորություն է, որ հանձնումն անհրաժեշտ է միայն իշխող վերնախավին եւ Ալիեւին: Ուրիշ ոչ մեկին պետք չէ դա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031