Դեկտեմբերի 26-ին, ժամը 6-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Տաթևիկ Մ.-ն, 2000 թ. ծնված Մարիա Մ.-ն, 2001 թ. ծնված Անի Մ.-ն, 2007 թ. ծնված Վարդան Մ.-ն և 2006 թ. ծնված Լիլյա Մ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 2-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են ընդունվել 1992 թ. ծնված Արմինե Տ.-ն, 1992 թ. ծնված Հերմինե Ի.-ն և 1989 թ. ծնված Վարսիկ Ա.-ն:
Կարդացեք նաև
Մեկնած օպերատիվ խմբին վերջիններիս հարազատները հայտնել են, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 23.45-ի սահմաններում, իրենց տան խոհանոցի գազօջախի վրա կաթը տաքացնելու ժամանակ թափվել է, ինչից գազը հանգել է և առաջացած գազի հոսքից ստացել են նշված թունավորումը:
Կատարվում է հետաքննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 1961 թ. ծնված Կամսար Ա.-ն, 1987 թ. ծնված Արսեն Ա.-ն, 1997 թ. ծնված Երմոնյա Ս.-ն և 1965 թ. ծնված Նվարդ Տ.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 05.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 1939 թ. ծնված Աննման Գ.-ն, 1961 թ. ծնված Անահիտ Գ.-ն, 1980 թ. ծնված Կարեն Գ.-ն, 1980 թ. ծնված Անժելա Գ.-ն, 2004 թ. ծնված Ալբերտ Գ.-ն և 2006 թ. ծնված Անահիտ Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Կարեն Գ.-ն հայտնել է, որ թունավորվել են խոհանոցի գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱԻՆ