Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը Կոստա Ռիկայում եւ Նիկարագուայում հայ է հայտնաբերել ու զարմացել

Դեկտեմբեր 27,2016 13:04

«Ապրիլյան օրերին սփյուռքը համախմբվեց, ժողովուրդը մեկ օրում ազգ դարձավ: Մենք, որպես նախարարություն, տեսանք այն հզոր ուժը, ոգին, ամբողջ սփյուռքը կանգնեց Արցախի կողքին, հայության կողքին: Շատ կարեւոր էր այն նյութական եւ բարոյական օգնությունը, որ նրանք ցուցաբերեցին Արցախին»,- այսօր այսպես սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում իր խոսքը սկսեց 2016-ի 2 վատ իրադարձությունների մասին հիշեցնելով՝ քառօրյա պատերազմ եւ Հալեպի արյունալի դեպքերը:

Նախարարն ասաց, որ 18 հազար սիրիահայ դարձել է ՀՀ քաղաքացի: Նա ասաց, որ փաստաթղթային խնդիրները, որ առաջանում են, շատ հեշտությամբ եւ պարզեցված կերպով լուծվում են. «Սիրիահայը հայրենիքում փախստական չի կարող կոչվել»:

hranush_hakobyan_1

Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ 2017-ը ուզում են հայտարարել Արցախի տարի. «Ազգովի պետք է հասկանանք, որ Արցախի հզորությունը Արցախի պաշտպանության, տնտեսության հզորացումն է»:

Նախարարը խոսեց «Արի տուն» ծրագրի մասին, պատմեց, որ ասմունքի, դուդուկի փառատոններ են կազմակերպել. «Տարբեր մեկնաբանություններ են հնչում: Հայ է այն մարդը, որն իրեն հայ է զգում: Կարեւորը լեզուն չէ, կրոնը չէ, մարդու զգացողությունն է, լեզուն կորցրած հայը ինքը չի մեղավոր, որ այսօր Արգենտինայում, Ավստրալիայում չի կարողանում խոսել կամ պատկանում է այլ կրոնի եւ դավանանքի: Պետք է ոչ թե մարդկանց վանենք, այլ՝ բերենք դեպի իրենց հայրենիք»:

Հրանուշ Հակոբյանն ասաց, որ իրենց նախարարությունը կառավարությունում առանձնանում է. «Մենք չենք կարող հրամայել, հանձնարարել, վերահսկել եւ պահանջել: Այս 4 գործիքները, որով կառավարում է իրականացնում ցանկացած կառավարման մարմին, ապա սփյուռքի նախարարությունը պետք է բանակցի, խնդրի, համոզի, սպասի, երկխոսի: Կուզեն՝ կանեն, չեն ուզի՝ չեն անի, որովհետեւ նրանք մեր աշխատակիցները չեն, մեր ենթակաները չեն: Մենք ունենք 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն, ունենք 1004 դպրոց, միայն այս տարի 26-ով ավելացել է մեր մեկօրյա դպրոցների թիվը, ունենք 821 համայնք, որի հետ մենք աշխատում ենք»:

hranush_hakobyan_2

Հետո նախարարը ուրախությամբ կիսեց իր զարմանքը, որ վերջերս 2 երկրներում էլ հայ են հայտնաբերել. «Դրանք են Կոստա Ռիկան եւ Նիկարագուան: Կոստա Ռիկայում 400 հայ ենք հայտնաբերել, Նիկարագուայում՝ 380 հայ: Սա խոսում է այն մասին, որ չենք կարող աշխարհում գտնել մի երկիր, որտեղ հայ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031