Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն հայ ընտանիք ամառային ամիսներին կարող է խնայել համարյա 100, իսկ ձմեռային ամիսներին՝ ամբողջ 300 դրամ. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 27,2016 12:14

Նախօրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջապես կայացրել է երկար սպասված որոշումը եւ սահմանել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար պիտի նվազեցվի 1,22 դրամով։

«ՉԻ» – Վերջ, Հայաստանի բոլոր խնդիրները կարելի է լուծված համարել։ Հայ սպառողների ուսերից ահռելի բեռ ընկավ՝ ամեն հայ ընտանիք ամառային ամիսներին կարող է խնայել համարյա 100, իսկ ձմեռային ամիսներին՝ ամբողջ 300 դրամ։ Պատկերացրեցի՞ք։ Օրական 10 դրամ։

Ճիշտ է, եթե փողոցի մուրացկանին 10 դրամ տաս՝ ամենայն հավանականությամբ այնպես կնախշի, որ անցորդներին կթվա, թե ՀՀԿ-ի վերաբերյալ իր պատկերացումներն է արտահայտում, բայց ՀՀ բնակչությունը երեւի պարտավոր է ավելի երախտապարտ լինել։

Կարծում ենք՝ եթե ամեն ընտանիք օրական 15 դրամ տրամադրի, կարելի է ի նշան երախտագիտության Երեւանի կենտրոնում կանգնեցնել ՀՀ առատաձեռն իշխանությունների եւ անձամբ Կարեն Կարապետյանի արձանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031