Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորքի տուն-ինտերնատում» արձանագրված չարաշահման դեպքով հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբեր 27,2016 12:06

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, այն է՝ հաստիքի համալրման անհրաժեշտության  բացակայության պայմաններում հաստիք նախատեսելու և այդ  հաստիքում նշանակված անձի կողմից պարտականությունները փաստացի չկատարելու, դրա դիմաց պետական բյուջեից վարձատրություն ստանալու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031