Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Տարիուկես են ստուգել։ Այսօր ես մաքուր մարդ եմ». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 27,2016 11:49

Արդյոք 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո Գ. Ծառուկյանը համարձակություն կունենա՞ իշխանությունների դեմ դուրս գալ։ «Տարիուկես են ստուգել։ Այսօր ես մաքուր մարդ եմ»,- ղեկտեմբերի 3-ին իր համախոհների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա։

Դժվար է հավատալ Գ. Ծառուկյանի այդ հավաստիացմանը, քանի որ մեր երկրում ոչ միայն իրեն պատկանող բիզնեսում, այլեւ ինչ-որ ժամանակ իշխանության մեջ գտնվող յուրաքանչյուր գործչի բիզնեսներում ցանկության դեպքում հնարավոր է բազմաթիվ խախտումներ հայտնաբերել։

Իսկ եթե, իսկապես, «ամեն ինչ մաքուր է», ուրեմն շատ հավանական է, որ դա համաձայնեցված է իշխանությունների հետ եւ ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ գործում է նրանց միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այնպես որ, դժվար է հավատալ, թե Գ. Ծառուկյանը քաղաքականություն կվերադառնա առանց իշխանությունների համաձայնության։

Այնուամենայնիվ, մինչեւ այժմ առավել հավանական թվացող տարբերակն այն է, որ նա իշխանությունների ցանկությամբ է մտնում քաղաքական դաշտ նորից ընդդիմադիր էլեկտորատի մի հատվածին նույն իշխանությունների կողմից վերահսկելի դարձնելու համար։ Այսինքն, նա կզբաղեցնի ընդդիմադիր դաշտի մի մասը, բայց կխաղա իշխանությունների խաղը, եթե, իհարկե, վերադառնա։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031