Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարածքները հանձնելն էլ միակ ելքը չէ.«Փաստ»

Դեկտեմբեր 27,2016 11:39

Կարելի է տարածքները հանձնել Ադրբեջանին և համոզել ժողովրդին, որ դրանով մենք փրկվել ենք, եթե դա չանեինք, որպես ազգ գոյություն չէինք ունենա։ Փոխզիջում է։ Իսկ գուցե կապիտուլյացիա՞ է։

«Կոմպրոմիս ասածը շատ բարդ բան է։ Պետք է շատ կոնկրետ հասկանալ։ Պետք է հստակ ասել, թե փոխզիջում ասելով, ինչ եք հասկանում»,- համոզված է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Վերը բերված օրինակներից ելնելով՝ եթե մենք վերցրած լինեինք Բաքվի մատույցները, շատ հանգիստ հետ կտայինք, ինչի դիմաց կճանաչվեր ԼՂ անկախությունը։ Ու այդ ժամանակ կուզեին, թող անունը դնեին փոխզիջում կամ կապիտուլյացիա։

Իսկ այսօր իրավիճակն այլ է։ Տարածքները հանձնելն էլ միակ ելքը չէ։

Ինչու տարածքները հանձնելու խնդիրն ի սկզբանե դրվեց բանակցային սեղանին, արդյոք 1997-ին բանակցային օրակարգի ու այսօրվա օրակարգի միջև տարբերություն չկա, ու եթե այն ժամանակ հարցը կարգավորած լինեինք, մեզ համար ավելի՞ շահեկան պայմաններ; կլինեին, ինչո՞ւ Ղարաբաղի նկատմամբ մեր իրավունքները 1991-92 թթ. հանձնեցինք Ադրբեջանին, մեզ ի՞նչ հանգրվանի հասցրեց աշխարհայացքի ու աշխարհընկալման այն մոդելը, որին հետևում ենք արդեն 25 տարի, և ամենակարևորը՝ ո՞րն է տարածքները հանձնելու այլընտրանքը։

Արփի ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031