Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն հաջորդ բառին հետեւելու է՝ «Իսկ ինչու այդ ամենի մասին չէիք բարձրաձայնում, երբ պաշտոնավարում էիք» հարցադրումը. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 27,2016 11:28

Ի տարբերություն առաջին նախագահի, Սեյրան Օհանյանը գտնում է, որ Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ «Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետեւանք… Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով եւ արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը եւ տեւական խաղաղություն ապահովենք»,- գտնում է Օհանյանը։

Բացի այդ, ըստ Տեր-Պետրոսյանի, ղարաբաղյան խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, իսկ ըստ Օհանյանի, այն Երեւանում եւ Ստեփանակերտում է։

Ինչ վերաբերում է հարցի լուծման տարբերակին, ապա եթե Տեր-Պետրոսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանին պետք է օգնել ընդունել սեղանին առկա տարբերակը, ապա Սեյրան Օհանյանը գտնում է, որ այս պահին շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են եւ անընդունելի։

Ինչ խոսք, սա քաղաքական բանավեճի լավ օրինակ է, եւ ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե այդքան արհեստական չլիներ։

Իրականում Տեր-Պետրոսյանի հետ հեռակա բանավեճի մեջ մտնելով՝ Սեյրան Օհանյանը որեւէ կերպ չի հակադրվում ԼՂ խնդրում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դիրքորոշմանը։ Ավելին, տեղ-տեղ նա ասում է բառացիորեն նույնը, ինչ իշխանական ուժը։

Օհանյանի երկրորդ հայտարարության միակ հատվածը, որ կարելի է բնութագրել որպես Սերժ Սարգսյանի եւ նրա կուսակցության դեմ ասված խոսք, հետեւյալն է. «Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից եւ ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության եւ արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում։ Պետք է լինի իրական քվեով ձեւավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։ Սա, իհարկե, շատ վախվորած փորձ է, բայց այնուամենայնիվ, հիմք է տալիս ենթադրելու, որ Օհանյանը իշխանություններին մեղադրում է տնտեսական մոնոպոլիաների եւ ընտրությունները կեղծելու մեջ։ Հայաստանում որեւէ նախկին խոշոր պաշտոնյա գրեթե շանս չունի ընտրությունների գնալ երկրում գոյություն ունեցող անարդարությունները, կոռուպցիան, կեղծված ընտրությունները որպես քաղաքական բանավեճի առանցք ընտրելով։ Ամեն հաջորդ բառին հետեւելու է՝ «Իսկ ինչու այդ ամենի մասին չէիք բարձրաձայնում, երբ պաշտոնավարում էիք» հարցադրումը։ Եվ երեկ արդեն Սեյրան Օհանյանին այս հարցը ներկայացնողների պակաս չէր զգացվում։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031