Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի թեմը ֆինանսական խնդիրներ ունի. «Ասպարեզ»

Դեկտեմբեր 27,2016 11:17

«Անցնող 2016 թվականը հեշտ տարի չեղավ, ինչպես հեշտ չեն եղել մյուս տարիները։ 2016-ին անցանք ապրիլյան պատերազմի փորձությունով, որից, կարծում եմ, դուրս եկանք հաղթանակած։ Այս պահին չենք կարող չհիշել մեր նահատակներին եւ չաղոթել նրանց հոգիների խաղաղության համար»,- երեկ տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Սրբազանն ասաց նաեւ, որ թեմը 2016-ին ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, որոնք առաջացել են երկրի տնտեսական վատ վիճակի եւ արտագաղթի հետեւանքով։

– Մեր միջոցները բավարար չեն մեր ենթակայությունների գործունեությունները իրականացնելու համար։ Ֆինանսական առումով բավական ծանր տարի էր,- ասում է թեմի առաջնորդը, իսկ «Ասպարեզի» այն հարցին, թե ֆինանսական խնդիրներով է պայմանավորված, որ Գյումրու քաղաքապետին խնդրել էին զրոյացնել թեմի գույքահարկի 90 հազար դրամ վճարը, Մ. եպիսկոպոս Աջապահյանն ասաց.

– Հարցը 90 հազար դրամը չէր, այլ՝ սկզբունքը, որ եկեղեցին պետք է ազատված լինի զանազան հարկերից եւ հատկապես՝ գույքահարկից,- պարզաբանեց սրբազանը եւ ավելացրեց, որ հարկերը թեմի փոխադրամիջոցների՝ 4 մեքենայինն են եղել։

Ն. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ասպարեզ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031