Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտարեսի» «մշակութային» տաբուները

Դեկտեմբեր 27,2016 11:02

«Անտարես» մեդիա-հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը ամանորյա «նվեր» է արել աշխատակիցներին: Գրասենյակի դռանը փակցված ցուցանակը՝ Տաբու վերնագրով (լուսանկարում), հիշեցնում է, որ ըստ տնօրենի N 75 հրամանի՝ արգելվում է օգտագործել հետեւյալ արտահայտությունները.

– առաջին անգամ եմ լսում
– զանգահարում էի,
բայց չմիացա
– ուզում էի զեկուցել,
Դուք չկայիք
– իսկ ես կարծում էի…
– չեն փոխանցել
– ինչո՞ւ ես
– չգիտեմ…
– տեղում չէի
– ուզում էի, բայց չստացվեց
– բայց ես զեկուցել եմ
– իմ գործը չէ…
– ես նրան ասացի,
իսկ նա չարեց
– չնկատեցի
– ուզում էի ավելի լավ կատարել

Այս ամենը հավանաբար հաջողության գրավականներից է, քանի որ ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ «Հաջողությունը երբեք պատահական չի լինում»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

27.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել