Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Թումանյան 2-րդ անցուղու բնակիչ, 33-ամյա Արշալույս Հովհաննիսյանի վարած Nissan Note մակնիշի 34 ՕZ 780 համարանիշի և Աղին Աղին կայարանի բնակիչ, 38-ամյա Սուրեն Ասլանյանի վարած Վազ 21015 մակնիշի P085 YN 23 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի՝ Երևան քաղաքի Թումանյան 2-րդ անցուղու բնակիչ, 34-ամյա Մարիաննա Վարդանյանը և Վազ 21015-ի ուղևորուհիներ՝ 33-ամյա Վեվելինա Մնացականյանը և 30-ամյա Անի Վարդանյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտի մեջ:
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com –ի կայքում