Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես կարող է երկար տարիներ մի թիմին հավատարմորեն ծառայած մարդը փոփոխել քաղաքական դիրքորոշումը. «Ասպարեզ»

Դեկտեմբեր 27,2016 10:45

Երբ Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ ու ուժ իշխանական դաշտից մուտք է գործում ընդդիմադիր դաշտ .եւ ընդդիմադիրի դիրքերից սկսում քննադատել իշխանությանը, պայքարել նրա դեմ, այդ գործիչներն ու ուժերը կրկնակի հարվածի տակ են հայտնվում, նրանց «հարվածում» ու սկսում են քլնգել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտից։

Իշխանականների քլնգոցի առանցքում այդ գործիչներին ուղղված՝ այսպես ասած, դավաճանության պահն է։ Նրանք մատնանշում են, թե այդ մարդիկ ինչ-ինչ պատճառներով լքում են այն ճամբարը, որտեղ գտնվել են երկար տարիներ, ու սկսում քննադատել նախկին թիմակիցներին, որոնց հետ երկար տարիների գործունեություն են ծավալել։ Ըստ նրանց, դա ոչ այլ ինչ է, քան դավաճանական արարք։

Ընդդիմադիրների քլնգոցի մոտիվացիան բոլորովին այլ է. նրանք ուղղակիորեն չեն հավատում նման գործիչների ազնվությանն ու քաղաքական դիրքորոշման փոփոխության անկեղծությանը, ինչպես կարող է երկար տարիներ մի թիմին հավատարմորեն ծառայած մարդը մի քանի շաբաթում կամ ամսում փոփոխել քաղաքական դիրքորոշումը ու սկսել պայքարել իր նախկին թիմակիցների դեմ։

Համլետ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ասպարեզ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031