ՄԱԷ-ում ավարտվեց Շարժայի կանանց գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին Հայաստանի երեք շախմատիստներ:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Մարիա Գեւորգյանը (նկարում) 6,5 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Մեր մյուս աղջիկները՝ Արմինե Բաբայանը եւ Սուսաննա Գաբոյանը, իրենց անվան դիմաց գրանցեցին 6,0-ական միավոր եւ պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 7-րդ եւ 8-րդ տեղերում:
Մրցաշարին մասնակցող Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Եվգենյա Դոլուխանովան նույնքան միավորով 6-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ picssr.com-ի