«Ինչ է նշանակում Հայաստանը կարող է առանց Արցախի հարցի լուծման զարգանալ, թե չի կարող: Իսկ հարց տալի՞ս են՝ Արցախը կարող է առանց Հայաստանի: Արցախը Հայաստան է ու վերջ: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք սկսվեց այս բանակցային գործընթացները, անկախության, չգիտես ինչ ձեւաչափերի մեջ գցեցին, ամեն ինչ արեցին, որ ռուսական կայսրապաշտ ծրագրերն աշխատեն»,- ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն այսպես արձագանքեց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի այսօրվա հայտարարությանը:
«Ժամանակին Արցախը Ադրբեջանին էր փոխանցվել ոչ թե նրա համար, որ լուծվի Արցախի հարցը, այլ որ չլուծվի:
Մեռանք ասելով, որ ռուս-թուրքական պայմանագիրը անվավեր պետք է ճանաչվի՝ մեր հետագա ճակատագրի վերաբերյալ այդ համաձայնագիրը, դրա վերացումը հնարավոր է, եթե մեր իշխանությունները լինեն հայամետ ոչ թե այս կամ այն պետությունների դրածո:
Սեյրան Օհանյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները բխում են մի տրամաբանությունից, որ ՀՀ-ն Ռուսաստանի գուբերնիա է:
Սեյրան Օհանյանին մեկը հարցնի՝ քանի տարի նախարար էիր, զարգացնեիր ՀՀ բանակը, էդ հայկական տառերով տուշոնկեկքը Լեհաստանում ինչու էին վաճառվում, էդ ոնց ստացվեց՝ տեղյա՞կ չէիր, հիմա մտել է քաղաքական դաշտ ու հայտարարություններ է անում»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով նախկին նախարարի՝ «Երկրի զարգացման եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար պետք է մշակել նոր բանաձեւ եւ Մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը» տեսակետներին՝ ազատամարտիկը պատասխանեց. «Հանձնվողական դիրքորոշում է արժանապատիվ խաղաղություն ես ուզում, Նախիջեւանը հետ բեր, ուժեղ բանակ ու այնպիսի պետություն ստեղծիր, որ ադրբեջանցիները միլիարդ էլ ծախսեն, իմանան ով ենք:
Նրա՝ քաղաքական դաշտ մտնելը PR նախագիծ է, եկել ու հայտարարություններ է անում ու մարդկանց ուշադրությունն է շեղում իրական ընդդիմությունից: Ինչ վերաբերում է միակողմանի զիջումներին, այդ մարդը չի՞ հասկանում՝ ինչ է խոսում, միակողմանի զիջման մասին խո՞սք է գնում, եթե նա տեղյակ է նման բաներից կուլիսների հետեւում քննարկումներից, դա ուրիշ հարց: Կամ միգուցե գրավյալ յոթ շրջանների վերադարձման մասի՞ն է խոսքը, միգուցե Սեյրան Օհանյանի ձեռքով մեր հասարակությանը կամաց-կամաց լուր են փորձում հասցնել, որ պետք է հանձնենք այդ յոթ շրջանները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ