«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 18-րդ տուրում սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈՒ-ի մեկնարկային կազմում բացակայում էր:
Նա խաղադաշտ մտավ հանդիպման 62-րդ րոպեին՝ փոխարինելով Լինգարդին եւ 24 րոպե անց «կարիճ» կոչվող աներեւակայելի գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ այլեւս ոչ մի կասկած չթողնելով իր թիմի վերջնական հաղթանակի հարցում: Ու թեեւ Մխիթարյանը, հնարավոր է, խաղից դուրս վիճակում էր, սակայն ռուս մեկնաբան Դմիտրի Ֆեդոսովը գրել է. «Այդպիսի գոլի համար արժեր, որ մրցավարը չսուլեր»:
https://www.youtube.com/watch?v=814FjnULwvk
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ