Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելիս իր՝ մի քանի հիմնավորումներից նաեւ նշել էր՝ «Ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության եւ զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել եւ ունի իր մեջ այդ ներուժը»:
Այսօր լրատվամիջոցների հետ ամանորյա հանդիպման ժամանակ Aravot.am-ը վարչապետին հարցրեց՝ կա՞ն արդեն այնպիսի հանրապետականներ, որոնք արդեն փոխվել են: Ի պատասխան մեր հարցի, վարչապետը պատասխանեց՝ «Կտեսնեք»:
Մեր դիտարկման՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսն օրերս ԱԺ-ում գիրք էր կարդում, ընդ որում անգլերեն լեզվով, արդեն սկսվե՞լ են փոխվել, վարչապետն այսպես պատասխանեց՝ «Դե լավ ա չէ՞»: Ուրիշ ՀՀԿ-ական կա՞, որ փոխվել է. մեր այս հարցին էլ ի պատասխան Կարեն Կարապետյանը պատասխանեց.«Ես կարծում եմ շատերը, դուք չե՞ք նկատել»:
Կարդացեք նաև
Մանրամասները ՝ տեսանյութում
Վարչապետն իր շնորհավորական ելույթում դիմելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ լրագրողներին եւ խմբագիրներին, հորդորեց քննադատել առարկայական, հասցեական, մասնագիտական եւ անձնական վիրավորանքներ չգրել:
Մանրամասները ՝ տեսանյութում
Ֆինանսների նախարարն օրերս ասել է՝ համախառն ներքին արդյունքն 0.5% է լինելու, վարչապետն ի՞նչ կանխատեսում ունի, այս հարցին ի պատասխան էլ Կարեն Կարապետյանն ասաց՝ «Եթե Ֆինանսների նախարարն ասել է, ես ինչո՞ւ չպիտի հավատամ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարեն Կարապետյանը նույնիսկ սիրով համաձայնվում էր որոշ լրագրողների՝ «սելֆի» անելու առաջարկին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ