Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը չի մեկնաբանել այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի և ՀԱՊԿ խորհրդի նիստերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«No comments (առանց մեկնաբանության-խմբ.)»,- ասել է Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի:
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը հետաձգվել է և կքննարկվի ապրիլին. պատճառը նիստին Լուկաշենկոյի բացակայությունն է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ