«Շուկայում ընդեղենը բավականաչափ բարձր տեմպեր է հավաքել, թանկ է»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ «Մենք հարցազրույցներ ենք ունեցել տարբեր վաճառողների հետ, գիտենք, որ նրանք վերավաճառողներն են, իրենք ասում են, որ առժամանակ Լարսի ճանապարհը փակ էր, դրա համար գները սկսեցին բարձրանալ: Բայց մենք հետո էլ ուսումնասիրություն կատարեցինք՝ պատկերացրեք, ոչ մի փոփոխություն չկար: Ասում ենք՝ լավ, ընկույզը, պնդուկը դրսի հետ է կապված, բայց չէ՞ որ ծիրանը, դեղձը մերն են, չէ՞, մեր արտադրանքն են, ասում են՝ այս տարի քիչ է եղել»:
Մելիտա Հակոբյանն ասաց, որ մսի շուկայում շատ քիչ փոփոխություն կա, որովհետեւ միսը շատ է. «Հատկապես բուդը, որ հայերը սիրում են դնեն Նոր տարվա սեղանին, շատ չնչին տարբերություն կա՝ 300-500 դրամի սահմաններում: Նույն էլ թռչնամիսը: Ընդհանուր առմամբ մսամթերքը՝ երշիկեղենը չի փոխվել, մնացել է նույնը, բայց, չգիտես ինչու, մենք արդեն պատրաստվում ենք, որ վարչապետին այդ մասին պետք է ասենք, խանութները ավելացնում են 50 տոկոս տարբեր տեսակի մսամթերքի վրա, հատկապես բաստուրմայի վրա: Պատկերացրեք, արտադրողն այդքան տանջվում է, չարչարվում է, ամեն ինչ անում է, 5000 դրամով տալիս է խանութին, խանութը դնում է 8-9 հազար դրամ: Դա որտե՞ղ է այդպիսի բան գրված: Արտադրողը համարյա թե ինքնարժեքով՝ մի փոքր ավելցուկով բաստուրման վաճառում է, որ կարողանա իր գոյությունը պահպանել, իսկ խանութը միանգամից դնում է 3-4 հազար դրամ ավելացնում է»:
Նա ասաց, որ կանաչեղենի գներն են բարձրացել եւ դեռ կբարձրանա Ամանորի օրերին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ