Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել Ուզբեկստանի Հանրապետությունում պատիժը կրող` ազգությամբ հայ Արամայիս Ավագյանի նկատմամբ արգելված վերաբերմունքի վերաբերյալ: Ա. Ավագյանի իրավունքների պաշտպանության խնդրով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմել է նաև նրա մայրը:
Հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկու պաշտոնական նամակ է հասցեագրել Ուզբեկստանի Մարդու իրավունքների հանձնակատար Ուլուգբեկ Մուխամմադիևին` բարձրացնելով առկա բոլոր մտահոգությունները:
Բացի այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր հեռախոսազանգ է ունեցել Ուզբեկստանի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ: Հեռախոսազրույցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ուզբեկստանի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը պատժի կատարումն ապահովող մարմնին պաշտոնական միջնորդություն կներկայացնի, որ Ա.Ավագյանը ենթարկվի բժշկական հետազոտության: Բացի այդ, հանձնակատարի ներկայացուցիչները, ըստ պայմանավորվածության, կայցելեն Ա. Ավագյանին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան