Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ թիմով, ինչ խմբավորումով Սեյրան Օհանյանը կգա ասպարեզ». Աղվան Վարդանյան

Դեկտեմբեր 26,2016 20:40

Դաշինքով ընտրությունների գնալու հարց ՀՅԴ-ի օրակարգում չկա: Այսօր «Հայելի» ակումբում այդ մասին հարցին, թե ինչ կարծիք ունեք եռյակի «Ելք» դաշինքի կամ Սեյրան Օհանյանի, Գագիկ Ծառուկյանի շուրջ դաշինքի մասին՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «99 տոկոսով ՀՅԴ-ն գնալու է առանձին: Բայց քաղաքականություն է, երբեք մի ասա երբեք իմաստուն խոսքը կա»:

Նրա խոսքերով՝ մի կողմից քաղաքական գործիչները, ԶԼՄ-ները պարբերաբար ասում են, որ ՀՀ-ում քաղաքական համակարգը կայացած չէ, կուսակցությունները վստահություն չունեն եւ դրա մեջ օբյեկտիվ ճշմարտություն որոշ չափով կա, բայց մյուս կողմից անընդհատ ստեղծվում են նոր կուսակցություններ, ստեղծվում են դաշինքներ. «Այս հակաիրողությունը մի բանի մասին է վկայում: Բոլորը հասկանում են, որ խորհրդարանական կառավարման համակարգում այն քաղաքական ուժերը, որոնք կլինեն հաջորդ ԱԺ-ում, նրանք հնարավորություն կունենան զարգանալու, ընդլայնվելու, աճելու, ովքեր չեն լինի՝ կխոշորանան, կմիավորվեն կամ ընդհանրապես դաշտից դուրս կգան: Սրա համար է այս միավորումը: Այնպես որ, գովելի եւ ողջունելի է ցանկացած միավորում»:

Նա ասաց, որ ՀՅԴ-ի պնդմամբ է եղել, որ նոր Սահմանադրության մեջ ամրագրվել է, որ 30 տոկոսը ԱԺ-ի ներկայացվածության, պետք  է լինի ընդդիմությունը: Այն, որ իրենք հիմա իշխանություն են, կապ չունի, գիտակցում են դա:

Սեյրան Օհանյանի հետ կապված նա ասաց, որ պարոն Օհանյանը նոր չի մտնում քաղաքականություն, նա քաղաքական պաշտոն է զբաղեցրել, եղել է թիմի անդամ. «Իր որոշելիքն է իր հետագա քայլերը: Սա քաղաքական խումբ փոխել է թե փոխել չի՝ ինքն է որոշում, ցանկություն ունի եւ իր իրավունքն է: Տեսնենք, ուղղակի ինձ շատ հետաքրքիր է, թե ներքին զարգացումների առումով ինչ ձեւաչափով, ինչ թիմով, ինչ խմբավորումներով, ինչ քաղաքական ուժերով նա կգա ասպարեզ: Սրանից շատ բան ակնհայտ կլինի»:

Հարցին՝ հնարավո՞ր է պատկերացնել Սեյրան Օհանյանին ընդդիմություն՝ նա պատասխանեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշելու իր քաղաքական օրակարգը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031