ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և վատ
տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Սևանի, Ապարանի, Կոտայքի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին,
Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում մերկասառույց է: Մարալիկի
ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին կատարում են աղով,
ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել խիստ
անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն