Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղըզստանը, այնուամենայնիվ, ստորագրել է Մաքսային օրենսգիրքը. Տիգրան Սարգսյանը հստակեցրել է

Դեկտեմբեր 26,2016 19:33

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), այդ թվում Ղրղըզստանի առաջնորդները, ստորագրել են ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  լրագրողներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստից հետո:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ փաստաթուղթը ստորագրել են նիստին ներկա միայն երեք պետություններ՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ղազախստանը, իսկ Ղրղըզստանը հրաժարվել է ստորագրել:

«4 երկրների նախագահները ստորագրել են ներկայացված բոլոր փաստաթղթերը, այդ թվում Մաքսային օրենսգիրքը»,- ասել է Սարգսյանը լրագրողներին՝ հավելելով, որ փաստաթուղթը զգալիորեն թեթևացնում է մաքսային գործընթացները ԵԱՏՄ երկրների ներսում:

Սարգսյանը նշել է, որ փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ Ղրղըզստանը չի դրել իր ստորագրությունը, բայց հետո հաստատել է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031