Դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական` Ազատության հրապարակում կայացավ տարեմուտի գեղեցիկ միջոցառում: Հրապարակի կենտրոնում հառնում է զարդարված տոնածառը: Ելույթ ունեցավ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը; Նա ամանորի առիթով մաղթեց խաղաղություն, առողջություն, բարեկեցություն:
Երեւանի պետական կրկեսի պատանի արտիստները, Նոյեմբերյան քաղաքի երաժշտական եւ պարի խմբերի կատարողները ուրախության բազում պահեր պարգեւեցին տոնական հանդեսի մասնակիցներին: Ամանորի հանդեսը հայրենասիրական ոգով էր համակված. Ձմեռ պապը հայրենասիրական խրոխտ երգ կատարեց, հանդիսավար աղջիկը ներկաներին հորդորեց միահամուռ այնքան բարձր ծափահարել, որ ձայնը հասնի մինչեւ ադրբեջանական դիրքեր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ