ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 26-ին հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից ստեղծված PR դպրոցի ուսանողների եւ դպրոցի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի հետ:
Ողջունելով ներկաներին՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է իր անցած քաղաքական ուղին եւ փորձը:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ազատ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց Էդուարդ Շարմազանովը սիրով պատասխանել է:
Ուսանողները հիմնականում հետաքրքրվել են Հայաստանում կիրառվող PR գործիքակազմով, ինչպես նաեւ փորձել ճշտել ԱԺ փոխնախագահի տեսակետը PR ոլորտում կիրառվող մոտեցումների վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն