Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանը հիշեցնում է, թե ինչու 1992թ. ՀՀ իշխանությունը որոշեց միջազգայնացել ԼՂ հարցը, տանել ԵԱՀԿ

Դեկտեմբեր 26,2016 22:30
David Shahnazaryan

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է ոչ թե Հայաստանի պետական շահերի, ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այլ դոգմատիկ բնույթ ունի, որի հիմքում ընկած է արդեն պատմության կողմից մերժված այն դոգման, որ Ռուսաստանը հավերժ մեր ռազմավարական դաշնակիցն է: Ռուսաստանն այս տարածաշրջանում մշտապես իր հարցերը լուծել է Հայաստանի հաշվին: Ի դեպ, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների ու քաղաքական դաշտի, մեր հասարակության մեծ մասը շատ լավ գիտակցում է, որ Ռուսաստանը եղել եւ մնում է վտանգ թե՛ մեր, թե՛ Արցախի համար: Այս ամենը գիտակցելով էր, որ 1992թ. Հայաստանի իշխանությունը որոշում կայացրեց միջազգայնացել Լեռնային Ղարաբաղի հարցը, տանել ԵԱՀԿ, որին կտրականապես դեմ էր Ադրբեջանը եւ Ռուսաստանը: Այն ժամանակ էլ պարզ էին Ռուսաստանի ձգտումները: Ռուսաստանի դերը չի փոխվել ու չի փոխվելու: Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարումը Հայաստանը չպետք է հանդուրժի եւ պետք է պաշտպանի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը», «Առավոտ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, Դավիթ Շահնազարյանը:

«Իսկ արտաքին քաղաքական հայտնի սկզբունքը, որով աշխարհն է առաջնորդվում` չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, որը նշանակում է, որ արտաքին քաղաքականությունը չպետք է դոգմատիկ լինի, մեզանում կիրառվում է ներքին քաղաքականությունում, որն աբսուրդ է: Դա ցույց է տալիս մեր քաղաքական համակարգի սնանկությունը, որ քաղաքական համակարգ որպես ինստիտուտ` գոյություն չունի», նկատեց մեր զրուցակիցը:

Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցը կարդացեք դեկտեմբերի 27-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031