Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղըզստանը հրաժարվել է ստորագրել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը

Դեկտեմբեր 26,2016 17:55

Ղրղըզստանը հրաժարվել է ստորագրել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Բոլոր ներկաները ստորագրել են բոլոր փաստաթղթերը, բացի երկուսից: Օրակարգի առաջին հարցը՝ Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության զարգացման մասին հայտարարությունը, ստորագրել է երեք երկիր, Ղրղըզստանը չի ստորագրել: Երկրորդ փաստաթուղթը Մաքսային օրենսգիրքն է: Երեք երկիր ստորագրել է, Ղրղըզստանը չի ստորագրել Մաքսային օրենսգիրքը»,- ասել է Սարգսյանը՝ ավարտելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը:

Նա հստակեցրել է, որ երեք պետություն ասելով՝ նկատի ունի նիստին մասնակցող պետությունները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօրվա նիստին չէր մասնակցում:

Սարգսյանի խոսքով՝ մյուս փաստաթղթերը (շուրջ 20 փաստաթուղթ) ստորագրվել են:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031