ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ուսանողական և երիտասարդական մի շարք կառույցների հետ այսօր այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Երիտասարդները ծաղիկներ են խոնարհել դեսպանատան մոտ, մոմեր վառել՝ ի հիշատակ դեկտեմբերի 25-ին Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի զոհերի։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արուսյակ Պողոսյանը նշել է, որ իրենց ցավակցական խոսքն են հայտնում ռուս ժողովրդին, այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, հարազատներ, որոնք մարդասիրական առաքելությամբ էին մեկնում Սիրիա՝ իրենց աջակցությունը ցուցաբերելու։ «Շատ ցավալի դեպք է։ Մենք՝ որպես երիտասարդներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ ժողովրդին»,- ասել է Արուսյակ Պողոսյանը։
Երիտասարդները ՌԴ դեսպանատանը գրություն են թողել ցավակցությունների մատյանում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն