Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ Մաքսային նոր օրենսգիրքը թափանցիկ կդարձնի մաքսային գործընթացները. Ս. Սարգսյան

Դեկտեմբեր 26,2016 17:27

Հայաստանը վստահ է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության ընդունումը կնպաստի ինտեգրման գործընթացին և թափանցիկ կդարձնի մաքսային գործընթացները: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ առանց արդունավետ համագործակցության ձևավորման ԵԱՏՄ դիրքավորումը միջազգային ասպարեզում կբարդանա:

«Այս համատեքստում Մաքսային օրենսգրքի ընդունումը ծանրակշիռ քայլ է հետագա ինտեգրման ճանապարհին, քանի որ այն ուրվագծում է ամբողջ տնտեսական միության տարածությունում անցումը միջազգային մաքսային կարգավորման: Կարևոր է, որ նոր օրենսգրքով սահմանվեն առաջադրեմ, միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցումներ: Նշված մոտեցումների կիրառումը կհեշտացնի ԵԱՏՄ մաքսային սահմաններով ապրանքների փոխադրումը, այն կդարձնի թափանցիկ, այդ թվում էլեկտրոնային հայտարարագրման ներդրման միջոցով, ինչը հանդիսանում է մեր խնդիրը»,- հայտարարել է Սարգսյանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031