Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Ապակայունության հավանականությունը մեծ չէ»

Դեկտեմբեր 26,2016 16:48

«2016 թվականի կարեւոր իրադարձություններն էին ապրիլի կռիվները եւ շարունակություն հանդիսացող Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը»,- դեկտեմբերի 26-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ամփոփելով տարին, ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ ապրիլյան պատերազմը փաստեց, որ բանակցությունների գործընթացը շատ առաջ գնալու տեղ չունի, որովհետեւ Ադրբեջանը դժգոհ է այն առաջարկներից, որոնք ներկայացվում են. «Հայկական կողմը պահանջում է, որ իսկապես փոխադարձ վստահության քայլեր ձեռնարկվեն, իսկ Ադրբեջանը անընդհատ ձգձգում է»:

Կիրո Մանոյանը ընդգծեց, որ որպես սկզբունք պետք է ընդունել, որ ցանկացած պահի կարող է պատերազմը սկսել, եւ ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմին. «Ե՛վ ներսում պետք է ունենանք այն ուժը, միասնականությունը, որ կարողանանք դիմադրել, ե՛ւ բնականաբար անհրաժեշտ քայլերը ձեռնարկել սահմանի երկայնքով: Պետք չէ բացառել, որ կարող է տեղի ունենալ պատերազմ, բայց ապակայունության հավանականությունը մեծ չէ, որովհետեւ Ադրբեջանը ապրիլին տեսավ, թե իր նման գործողությունները ինչ պատասխանի կարժանանան: Եվ երբեք չմոռանանք, որ ի վերջո Ադրբեջանը վազեց Մոսկվա, որպեսզի զինադադար վերահաստատվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031