Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնական նյութեր` էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվողների համար

Դեկտեմբեր 26,2016 16:24

Էլեկտրոնային առողջապահության (e-health) համակարգի ներդրումըներառված է ՀՀ կառավառության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում:

Համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման,բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը մի կողմից թույլ կտա ավտոմատացնել և դյուրացնել բժշկական հաստատությունների՝ սպասարկող և բժշկական անձնակազմի գործավարությունը,նվազեցնել առկա փաստաթղթաշրջանառությունը և թղթային գրանցումները, բժշկին ապահովել քաղաքացու հիվանդության պատմության առցանց հասանելիությունը, իսկ մյուս կողմից` ՀՀ քաղաքացիներին տրամադրել բժշկական հաստատություններ այցերի առցանց պլանավորումը, ինչպես նաև սեփական հիվանդության պատմության դիտման հնարավորությունը:

Այս համակարգի ներդրման շրջանակներում բժշկական հաստատությունների մասնագետների համար պատրաստվել են ուսումնական նյութեր, որոնց միջոցով կարելի է ամբողջությամբ անցնել համակարգի ուսուցման դասընթացը:

Մշակված ուսումնական նյութերին, դրանց թարմացումներին և համալրումներինկարող եք ծանոթանալ ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ/ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ դարանում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031