Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. Տեր-Պետրոսյանի ելույթում ոչ մի կոնկրետ զիջումների մասին ասված չէ

Դեկտեմբեր 26,2016 16:13

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը բավականին տարբեր կողմերի ուղղված ուղերձների հավաքածու էր»,- դեկտեմբերի 26-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նա նշեց, որ ելույթի առաջին մասով Տեր-Պետրոսյանը փորձում էր արդարացնել իր մոտեցումները. «Ես իրականում գնահատում եմ նախընտրական: Նպատակը ոչ թե նոր բան ասելն էր արցախյան հակամարտության շուրջ՝ դետալների, ինչ-որ զարգացումների, առաջարկությունների առումով, որովհետեւ ես չեմ կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ իլյուզիաներ ունի, որ նույնիսկ ինչ-որ լուրջ միակողմանի զիջումների արդյունքում կարող է առաջխաղացում լինել բանակցային գործընթացում: Որովհետեւ ադրբեջանական կողմի համար ոչ մի իրատեսական կամ հայկական կողմից ամենառադիկալ մոտեցումը ընդունելի չէ: Նպատակը շատ ավելի պարզ է եւ պրակտիկ. ստեղծել ինչ-որ ալիք, որը որ հասարակության մեջ կստեղծի հավատ կամ սպասումներ, որ իբր թե խաղաղության ուրվականի առումով կարելի է ավելի շատ ձայներ ստանալ ընտրությունների արդյունքում, որովհետեւ ոչ մի կոնկրետ զիջումների մասին իր ելույթում ասված չէ:

Ասված է միայն, որ մենք ուզում ենք խաղաղություն, մենք ուզում ենք, որ չզոհվեն մեր զինվորները, մենք ուզում ենք, որ չլինի շրջափակում, մենք ուզում ենք լավ հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Դրանից այն կողմ ոչ մի բան ասված չէր: Որովհետեւ հասկանալի է, որ լրագրողները, քաղաքագետները, քաղաքական գործիչները հասկանում են, որ դա ընդհանրապես իրատեսական չէ, բայց սովորական ընտրողի համար, միգուցե Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր թիմակիցները կարծում են, որ կարող է ընկալում փոխել: Դա պարզապես նախընտրական մոտեցում է: Ես չեմ կարծում, որ Հայաստանի հասարակության մեջ ընդհանրապես կան լուրջ տարակուսանքներ կամ տարբերություններ մոտեցումներում»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք ԼՂՀ հիմնահարցի կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքերո՞ւմ է, ինչպես նշել է առաջին նախագահը, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Ակնհայտ է եւ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ արեւմտյան գործընկերներն են դրա մասին ասում, որ Ռուսաստանը ունի քաղաքական եւ դիվանագիտական լծակներ: Ռուսաստանը ունի լծակներ անել այն, ինչն ինքը փորձել է անել նախորդ տարիների կամ տասնամյակների ընթացքում, այսպես կոչված, ստատուս քվոն պահել, որը Ռուսաստանի համար ամենանախընտրելի կամ առնվազն ամենաքիչ ծախսատար մոտեցումն է: Բայց դրա հետ մեկտեղ միակ դերակատարը, որը ե՛ւ ռազմական, ե՛ւ ռազմատեխնիկական, ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ տնտեսական լծակներով ոչ միայն հնարավորություն, այլ նաեւ ցանկություն ունի դա կիրառել, Ռուսաստանն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031