Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծովինար Կոստանյան. «Հայաստանը վերականգնում է իր տնտեսությունը»

Դեկտեմբեր 26,2016 15:56

«ՀՀ-ի`ԵԱՏՄ-ին անդամակցության երկրորդ տարվա արձանագրած ցուցանիշները հիմք են տալիս մտածել, որ Հայաստանը վերականգնում է իր տնտեսությունը»,- այս համոզմանն է «Հումանիտար զարգացման միջազգային հասարակական կազմակերպության» տնօրենի տեղակալ Ծովինար Կոստանյանը: Նա իր կարծիքն այսօր բարձրաձայնեց «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կազմակերպված Աստանա–Բիշքեկ–Երևան–Սարատով տեսակամուրջի ժամանակ: Քննարկվում էր «ԵՏՄ մեխանիզմների և ինստիտուտների դիտարկումը» թեման: Ծովինար Կոստանյանը նկատում է, որ սա աննկատ չի մնացել: ՀՀ-ի հարեւան Իրանի համար, համենայնդեպս, դատելով Իրանի նախագահի Հայաստան կատարած վերջին այցի արդյունքներից եւ ձեռք բերված պայմանավորվածություններից, հենց Հայաստանն է այն երկիրը, որն իր վրա պետք է վերցնի պատմական առաքելությունը`Իրանը Եվրասիական տնտեսական տարածքի հետ կապելու:

Փորձագետի կարծիքով, ՀՀ տնտեսության համար ծանր տարի էր, բայց դրական արդյունքներ կան, որոնք ԵԱՏՄ-ի եւ ՌԴ-ի ուղղությունների հետ են կապված. Ըստ պաշտոնական վիճակագրության արտահանումները ՀՀ-ից ՌԴ 50 տոկոսով ավելացել են, ԵԱՏՄ`10 տոկոսով են աճել: Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՀՀ-ն պատրաստի արտադրանք է արտահանում ԵԱՏՄ շուկա: Գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ՌԴ այս տարի կազմել է 87 տոկոս, ինչն աննախադեպ է ՀՀ անկախացումից ի վեր: Եկող տարի ավելի աճ է կանխատեսվում: Վերամշակող արտադրության եւ ծառայությունների ոլորտի աճ է նկատվում, ինչը, ըստ բանախոսի, ՀՀ նոր կառավարության համար ուշադրության արժանի ցուցանիշ պետք է լինի: Օրինակ, չորս անգամ ավելացել է ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջությունը:

11

Այս ամենով հանդերձ, իհարկե անտեսել հնարավոր չէ դժվարությունները լոգիստիկ`ճանապարհային բարդությունների հետ կապված, քանի որ Հայաստանը ընդհանուր սահմաններ չունի ԵԱՏՄ երկրների հետ եւ հարեւաններ`Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խնդիրները:

Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի տարածաշրջանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Տաիսիա Մարմոնտովան վկայակոչելով որոշ տնտեսական ցուցանիշներ, կարծիք հայտնեց, որ այս տարածաշրջանը մոտ եւ տեսանելի ապագայում կարող է դառնալ տարբեր երկրների եւ միությունների համար բավական գրավիչ:

Նրա կարծիքով, համաշխարհային տնտեսական զարգացումներում ԵԱՏՄ-ի շրջանակներում ուրվագծվում է չորրորդ տնտեսական գոտին: ԵԱՏՄ-ի պոտենցիալը տնտեսագետը բավական մեծ է համարում: Հիմնական խնդիրը համարում է առայժմ բազմակողմանի կապերի բացակայությունը. հիմնական կապն առայժմ ՌԴ-ի հետ եւ ՌԴ-ի միջոցով է: Թեեւ ԵԱՏՄ-ն իր երկամյա գոյության ընթացքում դեռեւս շոշափելի դրական եւ շոշափելի արդյունքներ չունի, բայց մեկնարկը իր համար հուսադրող է:

Հիշեցնենք, որ այսօր Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Դրանց մասնակցելու է նաեւ ՀՀ նախագահը:

«Եվրասիա-Պովոլոժյե» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Մարինա Լապենկոն ներկայացրեց օրենսդրական բազայի շտկումների առումով կատարված աշխատանքները, ասաց, որ սոցիալ-տնտեսական ինստիտուտների գործունեության դաշտը հստակեցնելու եւ ապահովելու խնդիր կա: Նա տեղեկացրեց, որ ԵԱՏՄ երկրների համագործակցության ներքին մոնիտորինգ էլ կանցկացվի, ինչը հնարավորություն կտա ներքին կապերի իրական արդյունքներն ունենալ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob M. says:

    Արա Ներսիսյան.
    Չեմ հասկանում, դժվարա էս պրոպագանդոներին միանգամից ակադեմիկների կոչումով ներկայացնելը:
    Պատկերացնում եք ինչ? կայֆա երբ ակադեմիկնա ………………….
    էշություններ դուրս տալիս:ՃՃ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031