Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. Միգուցե փետրվար-մարտ ամիսներին ունենանք շրջանակային համաձայնագրի վերջնական տարբերակը

Դեկտեմբեր 26,2016 15:52

«2016-ի հիմնական զարգացումները եղել են արցախյան հիմնահարցի հետ կապված՝ ե՛ւ ռազմաքաղաքական ապրիլյան պատերազմը, ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ դրա հետ մեկտեղ այն սպասումները, որոնք կապված են Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ՝ հուլիսյան դեպքերը, կառավարության փոփոխությունը»,- դեկտեմբերի 26-ին «Փաստարկ» մամուլի ակումբում տարին այսպես ամփոփեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նա կարեւորեց նաեւ Հայաստան-ԵՄ բանակցությունները. «Բանակցությունների հերթական էտապը բավականին հաջող ավարտվեց: Միգուցե մենք փետրվար-մարտ ամիսներին ունենանք շրջանակային համաձայնագրի արդեն ձեւավորված վերջնական տարբերակը: Սպասվում է, որ առնվազն այն պատրաստ կլինի եւ կստորագրվի մինչեւ 2017 թվականի նոյեմբերի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, բայց միգուցե Երեւանը եւ Բրյուսելը ի վիճակի կլինեն եթե ոչ ստորագրել, ապա նախաստորագրել մինչեւ այդ՝  գարնանը կամ ամռանը: Դա հնարավորություն կստեղծի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական եւ քաղաքական շրջանակ ստեղծել»:

Սերգեյ Մինասյանը ակնհայտ է համարում, որ 2017 թվականի ընթացքում  ե՛ւ լարվածությունը, ե՛ւ սպառազինությունների մրցավազքը, ե՛ւ Մինսկի խմբի ջանքերը կշարունակվեն եւ կազդեն ե՛ւ Արցախի հիմնահարցի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ տարածաշրջանային քաղաքականության վրա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031