Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց հասարակական սեկտորի ներգրավման ստվերի դեմ պայքարը լիարժեք չի կարող լինել». Վարդան Հարությունյան

Դեկտեմբեր 26,2016 15:53

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 26-ին կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի երկրորդ նիստը: Տարվա ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են բիզնեսի և հաշվապահների հանրության շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ու միջազգային աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչները:

Չհարկվող շրջանառության դեմ իրականացվող միջոցառումների համատեքստում կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը. «Առանց հասարակական սեկտորի ներգրավման ստվերի դեմ պայքարը լիարժեք չի կարող լինել: Հաշվապահական ընկերությունները տեսնում են խնդիրները, հետևաբար կոմիտեի կոչն ընդունողների հետ միասին կարող ենք իրավիճակ փոխել»:

Ակտիվ երկխոսության ընթացքում կառուցողական առաջարկներ ներկայացնող խորհրդի անդամները միաժամանակ փաստել են, որ այս ձևաչափով առաջին հանդիպումից հետո նկատելի տեղաշարժ է կատարվել հարկային և մաքսային ոլորտներում: «Բարեփոխումների մի քանի ամիսների ընթացքում բիզնեսը փաստում է, որ հարկային և մաքսային գործընթացները պարզեցվել են, և դրանց համար անհրաժեշտ ժամանակը մի քանի անգամ կրճատվել է»,-նկատել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը հատկապես առանձնացրել է ՊԵԿ նախագահի հետևողականության շնորհիվ ստուգումների արդյունքում թերացումներ չհայտնաբերելու դեպքում վճարման ենթակա լրացուցիչ գումարներ չառաջադրելու կարևորությունը. «Օբյեկտիվորեն պետք է արձանագրենք, որ բարեփոխումներն առարկայական են դարձել՝ խոսքից անցնելով գործնական քայլերի մակարդակ: Վարչարարական բնույթի բազմաթիվ հարցեր, որոնք թղթաբանական քաշքշուկ և ժամանակի կորուստ են ենթադրում, անմիջապես ուշադրության են արժանանում և լուծվում»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031