Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքների միավորումից հաստիքներ չեն կրճատվում`օրինակ` գնումների մասնագետը փոխարինվում է գյուղատնտեսով . Դավիթ Լոքյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2016 15:44

Տարին ամփոփելու նպատակով ասուլիս հրավիրած տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը պատասխանելով հարցին, թե լուծվե՞լ են արդյոք համայնքների միավորման շուրջ առաջացած խնդիրները, որոնք բարձրացնում էին գյուղացիները, գյուղապետերը, պարոն Լոքյանն ասաց, որ դրանք հիմնականում մտավախություններ են եղել, որ համայնքների միավորման դեպքում հաստիքներ են կրճատվելու եւ իրենք մնալու են անգործ:

«Այս հարցում դժվարություններ են ստեղծում համայնքի ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցները, որոնք ենթադրում են, որ կորցնելու են իրենց աշխատանքը: Այսինքն` չեն տիրապետում 10 միլիոն դրամի չափով իրենց բյուջեի ծախսմանը: Բայց, երբ բացատրություններն ամբողջականացվում են, երբ մարդիկ հասկանում են, որ հաստիքների կրճատում տվյալ համայնքներում չի լինում, պարզապես, ձեւական` օպերատորը փոխվում է անասնաբուժով կամ բոլոր համայնքներում գոյություն ունեցող գնումների մասնագետը, որը գնելու ոչ մի բան չունի, որովհետեւ փող չկա իր համայնքում, փոխվում է փականագործով, որը պետք է գյուղի ջրի խնդիրը կարգավորի, եթե վթարներ են լինում կամ գյուղատնտեսով է փոխվում»:

Մանրամասները` տեսանյութում

Այն հարցին, թե եկող խորհրդարանական ընտրություններին, իշխանությունների կողմից ցուցումներ եղե՞լ են նախարարին, պարոն Լոքյանը պատասխանեց, որ ընտրություններում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը որոշակի պարտավորություններ ունի. «Կազմակերպել այն բոլոր տեխնիկական խնդիրները, որոնք պետք է, որպեսզի մենք կարողանանք նորմալ ընտրություններ իրականացնել ամբողջ հանրապետության տարածքում:

Լրագրողները նաեւ պարոն Լոքյանից հետաքրքրվեցին, թե գյուղերը շրջկենտրոններին կապող ճանապարհները ե՞րբ են վերանորոգվելու, խոսքը մասնավորապես` Չորաթան գյուղից դուրս եկող ճանապարհի, Հեր-հեր գյուղից դեպի Վայք տանող եւ մի շարք այլ գյուղական ճանապարհների մասին է, որոնց հաղթահարելը ժամեր են պահանջում, չնայած` կարճ կիլոմետրերի:
Դավիթ Լոքյանն ասաց, որ չի ուզում սուտ խոստումներ տալ` ասելով, թե այդ ճանապարհները բոլորը կնորոգվեն, քանի որ «պետության համար դրանք շատ դժվար ու ծախսատար խնդիր են»:

Նախարարի մեկնաբանությունները` տեսանյութում

Պարոն Լոքյանը նաեւ ասաց, որ այս տարվա հունիսի 17-ին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի Արարատի մարզի Ուրցաձոր, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ Արփի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, Վայոց Ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, եւ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում Կողբ համայնքներում համայնքների միավորման միջոցով ձեւավորվել են համայնքային փնջեր: Թվով 118 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել են 15 համայնքներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031