Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ մատնություն. քննիչը դատարանում հանիրավի մեղադրվել է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

Դեկտեմբեր 26,2016 15:17

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Մեխակ Մ.-ի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Ընդ որում, քաղաքացին 14.11.2016թ.-ին քննվող քրեական գործի դատաքննության ժամանակ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին` քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այսինքն` Մեխակ Մ.-ն պաշտոնատար անձին վերագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով վկա Մեխակ Մ.-ն ակնհայտ սուտ հաղորդում է տվել այն մասին, որ նույն քրեական գործով նախաքննություն իրականացրած՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Սամվել Սամվելյանը, իբր, հարցաքննության ընթացքում ուղղորդել է իրեն՝ սպառնալով քրեական պատասխանատվության ենթարկել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննության ժամանակ, սակայն, Մեխակ Մ.-ն հայտնել է, որ քննիչ Ս. Սամվելյանն իրեն չի ուղղորդել և չի սպառնացել: Իրականում, իր կողմից հօգուտ ամբաստանյալների տրված ցուցմունքների և նախաքննական ցուցմունքների միջև հակասությունը պարզաբանելու նպատակով, նախընտրել է քննիչին մեղադրել հանցագործության կատարման համար:

Քննիչ Ս. Սամվելյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Փոխարենը հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031