Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Ճիշտ չէ ընդհանրապես խոսել փոխզիջման մասին»

Դեկտեմբեր 26,2016 15:10

«Մենք համաձայն չենք Արցախի հարցում ո՛չ առաջին նախագահի, ո՛չ երրորդ նախագահի մոտեցումներին»,- դեկտեմբերի 26-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նա ընդգծեց, որ Դաշնակցության մոտեցումը տարբերվում է եւ փաստացի ճիշտ չէ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի դիտարկումը, թե սեղանին 1997-1998 թվականների առաջարկն է. «Բայց երկու դեպքում էլ մենք դեմ ենք, ե՛ւ ներկա առաջարկին, ե՛ւ 1997-1998 թվականի առաջարկին: Մենք բազմիցս հայտարարել ենք եւ նորից կկրկնենք՝ այնքան ժամանակ, որ Ադրբեջանը չի ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որեւէ փոխզիջման մասին հայկական կողմից խոսելն անիմաստ է: Ե՛վ անիմաստ է, ե՛ւ վտանգավոր՝ դա նշանակում է մի բան, որ մենք հանձնում ենք ինչ-որ բան՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալու»:

Կիրո Մանոյանը հավելեց, որ ճիշտ չէ ընդհանրապես խոսել փոխզիջման մասին. «Իսկ ընդհանրապես, մենք կարծում ենք, որ բանակցությունները պետք է այնպես լինեն, որ ի վերջո, եթե փոխզիջում լինի, այդ փոխզիջումը լինի համարժեք, համաչափ եւ միաժամանակյա: Դրա համար էլ՝ սկզբից ասել, թե մենք պատրաստ ենք այս տալ, այն տալ, անկախ նրանից, որ մենք համաձայն չենք այդ տալուն, խոսելը նույնիսկ վնասակար է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031