Aravot.am-ը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց՝ որն է համարում իր պաշտոնավարման ընթացքում թույլ տված ամենամեծ վրիպումը:
«Իմ կարծիքով սայթաքումներ չեն եղել»,-վստահ պատասխանեց նախարարը:
Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ վերջապես ծանոթացե՞լ է ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկին որովհետեւ վերջերս «Ազատություն» ռ/կ-ի Ֆեյսբուքյան ասուլիսին հայտարարել էր, թե «Ծածկած շուկան» մշակույթի հուշարձանների ցանկում չի եղել, մինչդեռ 1968 թվականից «Ծածկած շուկայի» շինությունը ստացել է ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ:
Կարդացեք նաև
«Ինձ հետո շտկեցին, ինձ շտկեցին…Գիտեք՝ հնարավոր չէ երեք ամսում ծանոթանալ բոլոր ցանկերի, օրենքների հետ… գերբնական ուժերի դեպքում էլ դա հնարավոր չէ»,-պատասխանեց մշակույթի նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ