Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի՝ ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ լինելը եւ Վրաստանի՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ձգտելը չեն խոչընդոտի հայ-վրացական հարաբերություններին». Ալիկ Էրոյանց (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2016 14:36

«Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունը «մոտ ապագայի» հարց չէ, բայց, միեւնույն է՝ ինչպես ասել էր Մայա Փանջիկիձեն, դա լուրջ խոչընդոտներ չի կարող առաջացնել հայ-վրացական հարաբերություններում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Էլիկ Էրոյանցը:

Նրա համոզմամբ, այն, որ Հայաստանը ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ և անդամակցել ՆԱՏՕ-ին, չի կարող խոչընդոտներ առաջացնել հայ-վրացական հարաբերություններում:

«Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, մյուս կողմից ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը շատերի մոտ մտավախություն էին ստեղծում, որ հայ-վրացական հարաբերություններում կարող են լուրջ  խնդիրներ առաջանալ, այդուհանդերձ, խնդիրները հաղթահարվում են: Լուրջ բացասական հետեւանքներ չտեսանք»,-նշեց Ալիկ Էրոյանցը:

Խնդրեցինք մեկնաբանել նաեւ ռուս փորձագետների կարծիքն այն մասին, որ ռուս-հայկական միացյալ զորախումբը ԽՍՀՄ անդրկովկասյան ռազմական օկրուգը վերստեղծելու փորձ է, որին հետագայում միանալու են նաեւ Վրաստանը եւ Ադրբեջանը: «Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ի անդամ լինել, եւ այդ տեսանկյունից նշյալ կարծիքն իրատեսական չէ»,-նկատեց փորձագետը:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031