Հարցին, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` մարզպետի պաշտոնից ազատելու որոշումը կառավարությունում ներկայացնելիս Դավիթ Լոքյանն այդպես էլ չի նշել, թե նրան ում առաջարկով են աշխատանքից ազատում, այսօր տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը պատասխանեց. «Պարզապես տեխնիկական խնդիր էր եւ առաջին անգամ էինք նստած տեղից այդ բանն իրականացնում, Սուրեն Խաչատրյանի ազատման խնդիրը վարչապետի առաջարկն է եղել, քննարկվել է նաեւ մեզ հետ եւ իրականացվել է այդ փոփոխությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ