Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ոստիկանին դեմ չեմ, բայց նա չպետք է երեխաների ասած «բոբո ձաձան» դառնա». Վազգեն Սիսլյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2016 14:10

«Տարին միայն վնասների տարի էր: Իշխանությունները միայն խոսում են, որ չորս կողմից թշնամի է, բայց վախենում են ասել, որ ուժեղ բանակ ու լավ զենք ունենալու հարցում վախենում ենք աշխարհի կարծիքից: Ինչո՞ւ պետք է ապրիլին ադրբեջանցին ագրեսիայի դիմեր, որ հայ ժողովուրդը հասկանար՝ ի՞նչ բացեր ունի եւ որքա՞ն է անուշադրության մատնված հայ զինվորը»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր ասաց «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից Վազգեն Սիսլյանը:

Նա ընդգծեց զինվորի տեխնիկական պատրաստվածության հարցը. «Աշխարհում զինվորն ունի 70-80 կտոր աքսեսուար, իսկ մեզանում՝ 25-30 կտոր»:

Անդրադառնալով այսպես կոչված «1000 դրամի» օրենքին՝ Վազգեն Սիսլյանն ասաց. «Դա կառավարության հերթական մուրացկանությունն է, ինչո՞ւ իրենք չեն կարողանում ապահովել դա: Կողմ եմ զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին օժանդակելուն, բայց դա պետության գործն է: Օրինագիծը չեղած՝ սկսեցին մտածել՝ ո՞վ է ուտելու այդ փողերը…Ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Պետություն-ժողովուրդ կապը չկա»:

Ամփոփելով տարին՝ ազատամարտիկը հիշեց նաեւ «Սասնա ծռերի»  դեպքը. «Այսօր ոչ թե խորացել ենք բանակաշինության խնդրի մեջ, այլ ներքին զորքերի: Ոստիկանին դեմ չեմ, բայց նա պետք է պաշտպանի հայ քաղաքացուն, ոչ թե երեխաների ասած «բոբո ձաձան» դառնա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031