Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինուժում գտնվեցին ղեկավարներ, որոնք իրավունք չունեին կառավարելու». հոգեբան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2016 13:50

«Զինուժում այս տարի կատարված փոփոխությունները թույլ տվեցին տեսնել առավել վառ բացթողումները: Վաղուց ասվում էր, այդ թվում՝ նախագահի կողմից, որ մեր ամենաթույլ կողմերից մեկը կառավարման գիտական բացատրության բացակայությունն է»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:

Նա ընդգծեց, որ զինուժը հասարակության անբաժան մի մասն է, եւ թերություններն առավելապես զինուժում արտահայտվեցին. «Գտնվեցին ղեկավարներ, որոնք, փաստորեն իրավունք չունեին կառավարելու, եւ այդ կառավարումը ոչ միշտ էր բերում դրական արդյունքի»

Ըստ հոգեբանի՝ հայ հասարակությունը դեռեւս չունի այն հարգանքն ու նվիրվածությունը, որին արժանի է մեր բանակը, թեեւ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին՝ եղած նվիրվածությունը բանակին ավելի բարձր է, քան այն մարդկանցը, որոնք պարտավոր էին համապատասխան գործողություններ կատարելու:

Անդրադառնալով այսպես կոչված «1000 դրամի» օրենքին՝ Ռուբեն Աղուզումցյանն այն որակեց որպես պետության կողմից սխալ քայլ. «Դա կարելի էր անել այլ կերպ եւ ավելի արդյունավետ: Իսկ մենք անտարբեր ենք՝ զինվորի զենքն աշխատո՞ղ է, ուտելիք ունի՞: Եթե անտարբեր չլինենք, այդ զինվորը տասնապատիկ ուժեղ կլինի»

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031