Երեւանի քաղաքապետարանն այդպես էլ փողոցների այս համատարած սառցակալումը չմաքրեց, այդ գործը թողեց բնությանը՝ օրերը կտաքանան՝ սառույցները կհալվեն:
Մայրաքաղաքում միայն գլխավոր պողոտաներն են առանց սառույցի, ներբակային եւ 2-րդական գրեթե բոլոր փողոցներն ամբողջությամբ սառույցի շերտով են պատված: Մարդիկ մի քանի քայլ անելու ու հանկարծ չընկնելու, ոտք ու ձեռք չկոտրելու համար հույսները ճակատագրի վրա են դնում:
Երեւանի բազմաթիվ շենքերից սառցալեզվակներ են կախված. դրանք էլ ամեն վայրկյան «սպառնում են» ընկնել անցորդների գլխներին: Ու ոնց չհիշել «Հաջողության ջենթլմեններ» ֆիլմը, որտեղ Վասիլի Ալիբաբայեւիչն անցորդներին ասում էր՝ «Гражданин, ты туда не ходи, ты сюда ходи, а то снег башка попадет, совсем мертвый будешь»:
Քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունից շուտով կպարզվի, թե քանի հարյուր միլիոն դրամ են դուրս գրել ձմռանը փողոցների մաքրման համար, ու այդ ժամանակ թվերի՞ն պիտի հավատանք, թե՞ մեր աչքի տեսածին:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
24.12.2016