Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի հստակ դիրքորոշումը դրական է` անկախ ամեն ինչից

Դեկտեմբեր 26,2016 16:30

«Առաջին նախագահի թեզերը նոր չեն, հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նրա դիրքորոշումը դեռ երկու տասնամյակ առաջ էր հրապարակել: Ապրիլյան պատերազմն իրավիճակ է փոխել, որի պարագայում երեւույթներն ու գործընթացները պետք է դիտարկել նոր իրողությունների համատեքստում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին` ինչպե՞ս եք գնահատում ԼՂ հարցի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզերի բարձրաձայնումը եւ ամրագրումը, որ այդ լուծումն այժմ էլ արդիական է:

Քաղաքագետն, ամեն դեպքում, դրական է գնահատում այն հանգամանքը, որ անկախ նրանից` քաղաքական, փորձագիտական դաշտը կիսո՞ւմ է այդ տեսակետը, թե՞ ոչ, Հայ ազգային կոնգրեսը ընտրությունների է գնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցի հետ կապված հստակ դիրքորոշմամբ. «Սա շատ կարեւոր է: Կարծում եմ՝ նվազագույնն այսպիսի առանցքային հարցերի շուրջ ընտրությունների գնացող բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան հստակ դիրքորոշում՝ առանց ընդհանրական, ինչ-որ տեղ մոլորեցնող կամ ոչինչ չասող ձեւակերպումների»:
Զրույցի այլ մանրամասները` «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

 

«Առավոտ»

24.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031