Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանում պետական կառույցները սրբագրում են միմյանց սխալները

Դեկտեմբեր 26,2016 16:00

Անգամ զոհերի ներկայացման հարցում չեն աշխատում համաձայնեցված

Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել իր կորուստների եւ «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման» դեպքերի մասին հոկտեմբեր ամսվա զեկույցը, որտեղ որեւէ մարտական կորստի մասին տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ մարտական կորստի մասին: Փաստենք, որ հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ի երեկոյան «զինված ուժերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետեւանքով» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուն (Memmedov Sahil Sabir oglu): Սակայն նույն օրը ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

«Առավոտը» «Ռազմինֆո» կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց` ադրբեջանական կողմի երկու գերատեսչությունների տարածած տեղեկատվության անհամապատասխանության փաստը պատահականությո՞ւն էր, համապատասխան կառույցների աշխատանքի թերացո՞ւմ, թե՞ Ադրբեջանն ի զորու չէ այլեւս մի կողմից՝ թաքցնել իր զոհերին, մյուս կողմից՝ գոյություն ունեցող զոհերը բարդել Հայաստանի վրա: Պարոն Վրթանեսյանը պատասխանեց. «Գուցե ինչ-որ հարցերում ուղղակի համաձայնեցված չեն գործել երկու կառույցները: Այսինքն` ինչ-որ հարցերում կարող են ինչ-որ դետալներ համաձայնեցված չլինել»:

Կարեն Վրթանեսյանը վստահեցրեց, որ նմանատիպ աշխատանքներում նման խնդիրներից ոչ ոք երաշխավորված չէ: Եվ տեղին է, որ այս հակասությունը Ադրբեջանի երկու կառույցների տարածած տեղեկությունների միջեւ «բռնացրել է» հայկական կողմը: Հետաքրքրվեցինք ` ինչպե՞ս կարող է հայկական կողմը նման երեւույթներն օգտագործել տեղեկատվական պատերազմներում առավելության հասնելու համար, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Օրինակ` այնպես, ինչպես դա արեց «Ռազմինֆոն»: Ցույց տվեց, որ ադրբեջանական մի պաշտոնական գերատեսչության տարածած տեղեկությունը կեղծ է, ինչը երեւաց մյուս գերատեսչության տված զեկույցից»:

Մեր այն հիշեցմանը, թե Ադրբեջանը վարում է նաեւ զոհերին թաքցնելու քաղաքականություն, եւ հարցին` արդյոք սա վկայո՞ւմ է այն մասին, որ Ադրբեջանում հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հասարակության շրջանում եւ պետական համակարգում տագնապը մեծ տարածում ունի, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Իհարկե, Ադրբեջանը շատ է թաքցնում իր զոհերին: Բայց տվյալ դեպքում իրենց ՊՆ-ն նախապես հայտնում է, որ մարդկային կորուստ ունենք, հայկական կողմը հերքում է դա, եւ փաստացի ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ իր ներկայացրած զեկույցում չի ներկայացնում ադրբեջանական կողմի կորուստը մարտական կորուստ, ինչից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ տեղեկություններ է տարածում»:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

24.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031